Դեպի վեր

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ





Տնօրեն` Գեւորգ Սրապիոնի Հովսեփյան
557594

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առեւտրային կազմակերպության

Կազմակերպության գործունեության առարկան եւ նպատակները

Կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է՝

  • Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսունասիրության աշխատանքների, ընդերքօգտագործման թույլտվություն-ների ու պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճեների, ինչպես նաեւ օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների գրանցումը եւ պահումը; օգտակար հանածոների հանքավայրերի եւ հանքերեւակումների կադաստրի եւ օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վարումը; երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների եւ ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքումը, պահումը եւ տրամադրումը:
  • Հայաստանի Հանրապետության ընդերքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների, այդ թվում նաեւ նավթի, գազի ու ստորերկրյա ջրերի բնական ելքերի (աղբյուրների) հորատանցքերում, հորերում եւ լեռնային փորվածքներում բացահայտված ստորերկրյա ջրերի պետական կադաստրի կազմումը եւ վարումը
  • Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների, այդ թվում նաեւ նավթի, գազի եւ ստորերկրյա ջրերի, ինչպես նաեւ շահագործվող, պահուստային եւ ուսումնասիրվող հանքավայրերի ու նրանց պաշարների միասնական հաշվեկշռի կազմումը:
  • Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված երկրաբանական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների եւ երկրաբանական այլ նյութերի պահպանման ապահովումը եւ օգտագործման տրամադրումը:
  • Երկրաբանական աշխատանքների ծախսերի ձեւակերպման նպատակով կազմակերպություններին ընդունված հաշվետվությունների հիման վրա տեղեկանք- ծանուցագրեր տալը:
  • Սահմանված կարգով ընդերքի մասին տեղեկատվության գաղտնիության ապահովումը՝ դրանց կուտակման արձանագրման, պահպանության, փոխանցման եւ օգտագործման ընթացքում:
  • Սահմանված կարգով լեռնային փորվածքներ եւ հորատանցքեր պահանջող կամ հատուկ ցանկով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլտվությունների ձեւակերպման համար տեղեկատվության տրամադրումը:
  • Ընդերքի օգտագործման եւ տարածքների կառուցապատման նպատակով անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության տրամադրումը:
  • Հայաստանի Հանրապետության ընդերքում օգտակար հանածոների պաշարների, այդ թվում նաեւ ստորերկրյա ջրերի առկայության, դրանց շահագործողական պաշարների մասին եւ այլ տեղեկատվական տվյալների տրամադրումը:
  • Սահմանված կարգով ընդերքօգտագործման հաշվետվությունների հաշվառում եւ պահպանում:

Գլխավոր տնօրեն` Գեւորգ Սրապիոնի Հովսեփյան

Հասցե՝ 0025, ք. Երեւան, Չարենցի 46



Հեռ.՝ +374 (11) 55-75-94

Էլ. կայք՝ www.geo-fund.am

Էլ. փոստ` info@erkrabanakanfond.am

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /