Նախարարություն - Միջազգային համագործակցություն - ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ
«ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին եւ տարածաշրջանային իշխանություններին՝ հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի եւ կյանքի որակի բարելավման: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր կերպով հանաձայնվում են իրենց վարչական տարածքների ներքո էներգաարդյունավետության եւ վերականգվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչեւ 2020թ. առնվազն 20 %-ով կամ մինչեւ 2030թ. 30 %-ով կրճատելու ածխաթթու գազի (CO2) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Այդ նպատակին հասնելու համար քաղաքային իշխանությունները պետք է մշակեն եւ իրականացնեն Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրեր (ԿԷԶԳԾ), որոնցում գնահատվում են քաղաքային համայնքներում ելակետային տարում CO2-ի արտանետումներն ըստ հիմնական աղբյուրների, ինչպես նաեւ նկարագրվում են այդ արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները եւ ֆինանսավորման աղբյուրները:
Նախաձեռնությունը սկզբում նախատեսված էր Եվրամիության անդամ երկրների քաղաքների համար, սակայն 2011թ. սեպտեմբերին մեկնարկել է «Աջակցություն Արեւելյան Գործընկերության եւ Կենտրոնական Ասիայի քաղաքներին Քաղաքապետերի Դաշնագրի գործընթացին մասնակցության համար» (Քաղաքապետերի դաշնագիր` Արեւելք) տարածաշրջանային ծրագիրը, որին մասնակցում են 11 երկրներ, այդ թվում նաեւՀայաստանը:
2014թ. փետրվարի 9-ին ԵՀ Էներգետիկայի գլխավոր տնօրինության եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության միջեւ կնքվել է գործընկերության համաձայնագիր, համաձայն որի Նախարարությունը ստանձնում է ԵՀ-ի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության Ազգային համակարգողի դերը Հայաստանում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, որպես Քաղաքապետերի դաշնագրի Ազգային համակարգող, համագործակցում է Դաշնագրին անդամակցող համայնքների հետ, որպեսզի նպաստի հայաստանյան քաղաքներում կայուն էներգետիկ ռազմավարությունների մշակմանը եւ իրականացմանը, ինչը ի վերջո կնպաստի համայնքների զարգացմանը եւ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, որը նույնպես հանդիսանում է Հայաստանում Քաղաքապետների դաշնագրի Ազգային համակարգող:
Մասնակցությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը համայնքներին հնարավորություն է ընձեռում ապահովել հետեւյալ արդյունքները՝
Համաձայն միջազգային ընթացակարգի, Դաշնագրին միանալու ցանկություն ունեցող համայնքները պետք է կատարեն հետեւյալ գործողությունները.
Ֆինանսական աջակցություն:Դաշնագրին անդամակցող Արեւելյան Գործընկերության եւ Կենտրոնական Ասիայի քաղաքներին աջակցության նպատակով Եվրահանձնաժողովի կողմից ստեղծվել են ֆինանսական աջակցության տարբեր մեխանիզմներ, որոնք տրամադրում են դրամաշնորհային եւ վարկային միջոցներ` քաղաքների ԿԷԶԳԾ-երում նշված միջոցառումների իրականացման համաֆինանսավորման համար: Հայաստանում Դաշնագրի շրջանակում ֆինանսական աջակիցներն են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (EBRD), Ներդրումների եվրոպական բանկ (EIB), Համաշխարհային էկոլոգիական հիմնադրամ (GEF) (ներառյալ EBRD, UNDP, UNEP, UNIDO, IBRD), Եվրասիական Զարգացման բանկ (EDB), Ասիական զարգացման բանկ (ADB), Համաշխարհային բանկ (IFC Subnational Finance), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), KfW եւ այլն:
Դաշնագրի կարգավիճակը Հայաստանում 2019թ. մարտի 1-ի դրությամբ
N
Համայնք
Միացում
Դաշնագրին
Պատրավո-րություն
Գործողությունների ծրագրի ներկայացում
1
Ծաղկաձոր
09.06.2009 թ.
20% մինչեւ 2020թ.
04.11.2014թ.
2
Հրազդան
21.05.2013թ.
20% մինչեւ 2020թ.
30.06.2015թ.
3
Ապարան
02.09.2013 թ.
20% մինչեւ 2020թ.
07.10.2015թ.
4
Սպիտակ
13.05.2014 թ.
20% մինչեւ 2020թ.
10.05.2015թ.
5
Վայք
22.05.2014 թ.
20% մինչեւ 2020թ.
02.04.2015թ.
6
Արթիկ
20.06.2014 թ.
20% մինչեւ 2020թ.
12.10.2015թ.
7
Երեւան
09.09.2014 թ.
20% մինչեւ 2020թ.
28.08.2016թ.
8
Վանաձոր
07.06.2016 թ.
20% մինչեւ 2020թ.
22.06.2017թ.
9
Գյումրի
13.06.2014 թ.
20% մինչեւ 2020թ.
04.02.2018թ.
10
Էջմիածին
04.05.2016 թ.
20% մինչեւ 2020թ.
19.03.2018թ.
11
Ալավերդի
16.06.2016 թ.
30% մինչեւ 2030թ.
Ելակետային տվյալների հավաքագրում եւ գործողությունների ծրագրերի մշակում
12
Կապան
15.07.2016 թ.
30% մինչեւ 2030թ.
13
Փարաքար
11.08.2016 թ.
30% մինչեւ 2030թ.
14
Գորիս
15.11.2016 թ.
30% մինչեւ 2030թ.
15
Տաշիր
15.11.2016թ.
30% մինչեւ 2030թ.
16
Ախթալա
14.03.2017թ.
30% մինչեւ 2030թ.
17
Մասիս
16.06.2017թ.
30% մինչեւ 2030թ.
18
Գավառ
19.06.2017թ.
30% մինչեւ 2030թ.
19
Իջեւան
28.06.2017թ.
30% մինչեւ 2030թ.
20
Քասախ
20.12.2017թ.
30% մինչեւ 2030թ.
21
Սիսիան
13.03.2018թ.
30% մինչեւ 2030թ.
22
Աբովյան
19.10.2018թ.
30% մինչեւ 2030թ.
23
Մարտունի
12.11.2018թ.
30% մինչեւ 2030թ.
24
Աշտարակ
24.01.2019թ.
30% մինչեւ 2030թ.
25
Դիլիջան
27.06.2014 թ.
20% մինչեւ 2020թ.
Մասնակցությունը կասեցված է