Դեպի վեր

Նախարարություն - Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը միջազգային համագործակցությունն իրականացնում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ երկկողմ եւ բազմակողմ միջազգային պայմանագրերի, միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում եւ այլ ձեւաչափերով:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը համակարգում է էներգետիկայի բնագավառի միջազգային կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված գործունեությունը.

v ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

v ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

v ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱ

v ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՅՆՔ

v ԱՊՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ

Համագործակցություն է իրականացվում ՄԱԿ-ի եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) կայուն Էներգիայի ստորաբաժանման, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի, ԵՄ արեւելյան գործընկերության III Էներգետիկ պլատֆորմի, ԵՄ INOGATE ծրագրի, ԵՄ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնության, ԱՊՀ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով հանձնաժողովի, Ընդերքի ուսումնասիրման, օգտագործման, պահպանման հարցերով ԱՊՀ միջկառավարական խորհրդի շրջանակներում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից համակարգվում են՝
v Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները,
v Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձաժողովի աշխատանքները,
v Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի, բնապահպանության հարցերով ենթակոմիտեի աշխատանքները:
Միջազգային ֆինանսական կազմակերությունների, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Համաշխարհային բանկի (WB), Ասիական զարգացման բանկի (ADB), Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KFW), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ ՀՀ էներգահամակարգում իրականացվել եւ ներկայումս շարունակվում են արդիականցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից մշտապես աշխատանքներ են տարվում էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման եւ փոխշահավետ համագործակցության ապահովման, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավվման ուղղությամբ:


AltStyle によって変換されたページ (->オリジナル) /