Դեպի վեր

էներգետիկա - Համակարգի ընկերություններ - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

«Բարձրավոլտէլեկտրացանցեր»ՓԲԸիստեղծումը

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը /այսուհետեւ` Ընկերություն/ ստեղծվել է ՀՀ կառավարության 20.07.98թ. N450 որոշման հիման վրա «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկությունը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման միջոցով, այնուհետեւ ՀՀ կառավարության 23.11.99թ. N709 որոշման հիման վրա «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել եւ միացել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը: Ընկերությունը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկության, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի եւ «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանության» ՊՓԲԸ-ի` իրավահաջորդն է: Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացվում է ՀՀ կառավարության 06.11.2003թ. N1694-Ն որոշման 1-ին, 2-րդ կետերի համաձայն: Ընկերությունը ղեկավարվում է նաեւ ՀՀ կառավարության 03.06.2004թ. N819-Ն որոշմամբ:

Ընկերությունը շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) եւ դադարում է լուծարման ավարտի (լուծարման պետական գրանցում) պահից:

Վարչակազմակերպչականկառուցվածքը

ԲԷՑ ՓԲԸ-ի վարչակազմակերպչական կառուցվածքը հաստատվել է ընկերության խորհրդի կողմից 2007թ-ին եւ այն կազմված է վարչապարատից՝ իր ստորաբաժանումներով, եւ թվով ինը մասնաճյուղերից, որոնցից «Արեւելյան», «Արեւմտյան», «Կենտրոնական», «Գորիսի», «Զանգեզուրի», «Հյուսիսային», «Հարավային» մասնաճյուղերն իրականացնում են

ընկերության լիցենզավորված մենաշնորհային հիմնական գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը, իրենց պատկանող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով: «Նախագիծ» մասնաճյուղը կատարում է Էներգետիկ օբյեկտների կառուցվածքների գիտահետազոտական եւ նախագծային

աշխատանքները, իսկ «Էներգետիկ Օբյեկտների Կառուցման Տնօրինություն» մասնաճյուղը

իրականացնում է էներգետիկ օբյեկտների եւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի

կառուցումը։

Հաշվեկշիռ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված են `

- 220կՎ-ի - 13 եւ 110կՎ-ի - 2 ենթակայաններ, որտեղ գործող 33 ուժային տրանսֆորմատորների ընդհանուր հզորությունը կազմում է 2561,0 ՄՎԱ եւ մեկ «Ագարակ» 220կՎ փոխանջատման կետ։ 220կՎ եւ 110կՎ ենթակայաններում տեղադրված գործող ուժային տրանսֆորմատորների հզորությունը բավարարում է սպառվող էլեկտրաէներգիայի հաղորդումը։

- 330, 220, 110 կՎ նախագծային եզրաչափերով օդային գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 1914,73 կմ, այդ թվում 330կՎ – 127,62 կմ, 220կՎ – 1366,51 կմ, 110կՎ – 420,6 կմ, որից 26,58 կմ գտնվում է Վրաստանի տարածքում, ինչպես նաեւ 10 եւ 6 կՎ – 9,6 կմ։

- «Լոռի» հողմաէլեկտրակայան՝ 4 ագրեգատներով 2,64 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

ՀՀ էներգահամակարգը «Ագարակ» 220կՎ փոխանջատման կետի միջոցով կապված է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգի հետ «Ահար-1,2» 220կՎ միջպետական գծերով, իսկ «Ալավերդի» 220կՎ‚ «Լալվար» եւ «Նինոծմինդա» 110կՎ օդային գծերով Վրաստանի Հանրապետության էներգահամակարգի հետ։


Հիմնականխնդիրներնուգործառույթները

Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեության իրականացմամբ շահույթի ստացումը:

Ընկերության գործունեության տեսակներն են`

- Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում։

- Հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Ընկերությունը իրավունք ունի եւ պարտավոր է իրականացնել էլեկտրական էներգիայի

(հզորության) հաղորդման գործունեության էությունը կազմող հետեւյալ գործառույթները`

ա/ Հաղորդման ցանցի սպասարկում եւ շահագործում.

բ/ Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առուվաճառք բաշխողին կամ անմիջապես սպառողին կամ արտահանողին.

գ/ Հաղորդման ցանցով իր եւ (կամ) Ներկրողի (ներկրողների) եւ (կամ) Բաշխողի եւ (կամ) Սպառողների եւ (կամ)

Արտահանողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական էներգիայի հաղորդում

դ/ էլեկտրական էներգիայի տարանցում երրորդ երկրներ.

ե/ Հաղորդման ցանցի ընդլայնում եւ զարգացում.

զ/ Իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների պլանային եւ արտապլանային նորոգման եւ պետ. ստուգաչափման ապահովում.

է/ Էներգետիկ օբյեկտների գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքների կատարում.

ը/ էներգետիկ օբյեկտների եւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցում.

- Հողմաէլեկտրակայանի կառուցում.

- Հողմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն։

Ընկերությունը իրավունք ունի իրականացնել իր արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) փոխակերպում (տրանսֆորմացիա),առաքում (վաճառք) եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ էլեկտրակայանների շահագործում։

- Բնական գազի օգտագործման ցանցի կառուցում։

- Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական

գործունեություն։

Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի /հատուկ թուլյատվություն/ առկայության դեպքում՝ լիցենզիա

ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում։ Եթե լիցենզիայի պայմաններով նախատեսված է, որ Ընկերությունը, բացի լիցենզավորվող գործունեությունից, չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, կամսահմանափակումներ են

դրվում գործունեության այլ տեսակներով զբաղվելու վրա,ապա Ընկերությունը լիցենզիայի

գործողության ժամկետում

իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ , բացառությամբ լիցենզիայով չարգելված

գործունեության։

Ներդրումայինեւդրամաշնորհայինծրագրեր

ԲԷՑ ՓԲԸ-ն հանդես գալով որպես <Պատվիրատու> հաջողությամբ արդեն իրականացրել եւ ներկայումս իրականացնում է մի շարք ներդրումային եւ դրամաշնորհային ծրագրերով նախատեսված կառուցման եւ վերակառուցման աշխատանքներ, որոնք են.

1. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ՀՀ Էներգահամակարգին տրամադրված ընդհանուր 15մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցներից 110/220կՎ ենթակայաններում փոխարինվել են մեխանիկական հաշվիչները ABB ընկերության էլեկտրոնային հաշվիչներով, որի նպատակն էր նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

2. Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ 27.07.1998թ-ի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա 21.12.1998թ-ին ԲԷՑ ՓԲԸ-ի, գերմանական KfW Բանկի եւ ՀՀ Ֆինանսների ու Էկոնոմիկայի նախարարության միջեւ կնքված <Վարկի տրամադրման եւ ծրագրի ֆինանսավորման>պայմանագրով նախատեսված 27.5 մլն. ԳՄ գումարով <Վանաձոր-2> եւ <Կամո> 220կՎ ենթակայանների ամբողջական վերակառուցումը, որն արդեն երեք տարի է ինչ ավարտվել է եւ հաջողությամբ շահագործման է հանձնվել (ամբողջապես վերազինված է գերժամանակակից սարքավորումներով):


3. Վերոհիշյալ ենթակայանների վերակառուցման արդյունքում տնտեսված 4.2 մլն. Եվրո գումարի եւ 2003թ-ի Նոյեմբերի 21-ին ԲԷՑ ՓԲԸ-ի, գերմանական KfW բանկի եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ կնքված <Վարկի տրամադրման եւ ծրագրի ֆինանսավորման> պայմանագրով նախատեսված 4.7 մլն. Եվրո գումարով արդեն իրականացվել են <Ալավերդի-2> ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքները:

4. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1999թ-ի մարտի 30-ին կնքված <Զարգացման վարկային համաձայնագրով> նախատեսված ընդհանուր 19,6 մլն. ԱՄՆ դոլար գումարով մասնակի փոխարինվել են <Շինուհայր>, <Եղեգնաձոր>, <Աշնակ>, <Արարատ-2>, <Զովունի>, <Շահումյան-2>, <Լիճք> եւ <Մարաշ> 220կՎ ենթակայանների սարքավորումները:

5. Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարությունների միջեւ 08.10.2003թ-ին կնքված Փոխհամաձայնության Հուշագրով եւ դրան կից 12.07.2004թ-ի հավելվածով ՀՀ Էներգետիկայի նախարարությանը տրամադրվել էր 3.5 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ` <Պուշկինի լեռնանցքում> 2.6 ՄՎՏ հողմաէլեկտրակայանի կառուցման եւ Սիսիանում քամու մոնիթորինգի համար: 2005թ-ի դեկտեմբերին շահագործման են հանձնվել տարածաշրջանում առաջին վերոհիշյալ «Լոռի»հողմաէլեկտրակայանը:

6. Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության եւ ԲԷՑ ՓԲԸ-ի միջեւ 16.10.2002թ-ի պայմանագրով նախատեսված 8.4 մլն. ԱՄՆ դոլար գումարով կառուցվել է <Ագարակ-Շինուհայր> 220կՎ երկրորդ ՕԳ-ը:


7. Համաձայն 17.08.2004թ-ի N1500/PFA/ARM-01 Ֆինանսական համաձայնագրի,ԲԷՑ ՓԲԸ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության միջեւ 08.09.2004թ-ին կնքված պայմանագրով նախատեսված մոտ 35 մլն. ԱՄՆ դոլար գումարով Իրան-Հայաստան բնական գազի գազատարի շինարարության <Մեղրի-Քաջարան> 40կմ հատվածի շինարարությունն ավարտված է:

8. Համաձայն 17.05.2006թ-ի N850/M/ARM/07 Ֆինանսական համաձայնագրի, ԲԷՑ ՓԲԸ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության միջեւ 05.07.2006թ-ին կնքվել է պայմանագիր, ըստ որի 75.3 մլն. եվրո գումարի սահմաններում, նախատեսվում է կառուցել <Ագարակ>-ից մինչեւ <Հրազդանի ՋԷԿ> գնացող մոտ 312կմ երկարությամբ երկշղթա 400կՎ լարման ՕԳ-ը:

9. Համաձայն 16.05.2008թ. <Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին> համաձայնագրի, գերմանական KfW բանկը իր պատրաստակամությունն է հայտնել վարկեր տրամադրել հետեւյալ ծրագրերի իրականացման համար.

ա)<Գյումրի-2> 220/110/10 կՎ ենթակայանի վերականգնում - 14,6մլն. եվրո գումար


բ)<Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում> - 20,4մլն. եվրո գումար:

<Գյումրի-2> 220/110/10 կՎ ենթակայանի վերականգնում> ծրագրի շրջանակներում 30.01.2009թ-ին ՀՀ ֆինանսների նախարարության, գերմանական KfW բանկի եւ <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ միջեւ ստորագրվել է<ՙՎարկի տրամադրման եւ ֆինանսավորման մասին> պայմանագիր 14,6 մլն. եվրո գումարի չափով:

Ծրագրի ավարտը 2014թ-ի առաջին եռամսյակում:

10. Գերմանական KfW բանկի կողմից տրամադրված 4,7մլն. եվրո վարկից <Ալավերդի-2> ենթակայանի վերակառուցման ծրագրից խնայված 1,3մլն. եվրո գումարի հաշվին, համաձայն 25.03.2009թ-ի SIEMENS AG (Ավստրիա) ընկերության եւ ԲԷՑ ՓԲԸ-ի միջեւ կնքված <Կապալի պայմանագրի>` մասնակի վերակառուցվում է <Վանաձոր-1> 110կՎ ԲԲՍ-ն:


Ծրագրի ավարտը- 2009թ-ի երրորդ եռամսյակի վերջը:

11. Վերակառուցման եւ Զարգացման Միջազգային Բանկի (այսուհետ «Համաշխարհային Բանկ») եւ ՀՀ Կառավարության միջեւ 2011թ. հունիսի 1-ին ստորագրվել է «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային համաձայնագիր, որով տրամադրվել է 39,0 մլն ԱՄՆ դոլարի վարկ։ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» Ծրագրի նպատակն է բարձրացնել սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, Էլեկտրահաղորդման գծի թողունակությունը, կրճատել անջատումների քանակը եւ ավելացնել հայկական էներգահամակարգի կայունությունը:

Ծրագրով նախատեսված նպատակներին հասնելու համար որոշվել է վերակառուցել 1950-ական թվականներին կառուցված եւ ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գծերը (այսուհետ էլեկտրահաղորդման գիծ): Էլեկտրահաղորդման գիծը անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերով եւ միացնում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները` Հայաստանի կենտրոնական մասում գտնվող Հրազդան ՋԷԿ-ը եւ հարավում գտնվող Որոտանի կասկադը (Սպանդարյան, Շամբ եւ Տաթեւ ՀԷԿ-րը)։

12. Հայ-Գերմանական միջկառավարական բանակցությունների շրջանակներում 2007-2008թթ., Գերմանիայի Կառավարությունը տրամադրել է միջոցներ «Հայաստան-Վրաստան Էլեկտրահաղորդման գիծ» ծրագրի մինչեւ 20,4 մլն. եվրո վարկի համար: Որպես 2012թ-ի միջկառավարական բանակցությունների արդյունք Գերմանիայի Կառավարությունը պատրաստ է եւս մինչեւ 75,0 մլն. եվրո նվազեցված տոկոսով վարկ տրամադրել: Եվրոպական խորհրդի երկրների բարիդրացիական քաղաքականության ֆինանսավորման մեխանիզմի դրամաշնորհային ֆոնդը կտրամադրի նաեւ 10,0 մլն Եվրո գումար: Նշված միջոցները կօգտագործվեն «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի, բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի եւ 500/400կՎ ենթակայանի կառուցման համար: Ծրագրի ամբողջ արժեքը, ըստ FICHTNER խորհրդատվական ընկերության նախնական հաշվարկների, կազմում է շուրջ 326,9 մլն. եվրո:

13. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) աջակցում են Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, որպեսզի բարելավվի էլեկտրաէներգիայի հաղորդման կարողությունը եւ բարձրացվի սպառողների էներգամատակարարման հուսալիությունը, հարեւան երկրի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանքը: Այդ նպատակի համար ԱԶԲ-ի եւ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում ծրագրի» շրջանակներում պետք է իրականացվի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 4 ենթակայանների վերակառուցում լիավարտ հիմունքներով, քանի որ ենթակայանների էլեկտրական սարքավորումները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված են:Ծրագրով նախատեսվում է վերակառուցման աշխատանքները իրականացնել 2 փուլով՝

I փուլով նախատեսվում է իրականացնել «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանների վերակառուցումը ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ, իսկ II փուլով 2՝ «Եղեգնաձոր» եւ «Արարատ-2 » ենթակայանների վերակառուցումը ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ:


14. ԻԻՀ SUNIR ընկերության եւ ԲԷՑ ՓԲԸ միջեւ 2006թ-ի հուլիսի 5-ին կնքվել է պայմանագիր Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի նախագծման, մշակման, ձեռքբերման, մատակարարման եւ շինարարության համար: Պայմանագրի գինը 107900000 Եվրո է: Ըստ 26.06.2011թ. ԻԱԶԲ եւ ԲԷՑ ՓԲԸ միջեւ կնքված ֆինանսական համաձայնագրի (N900/M/ARM/09), պայմանագրի գնի 77%-ի (83 083 000 Եվրո) ֆինանսավորումը պետք է կատարի ԻԱԶԲ բանկը: Ըստ 23.02.2012թ. «SUNIR International FZE» եւ ԲԷՑ ՓԲԸ միջեւ կնքված փոխառության պայմանագրի, ընդհանուր գնի 23%-ի (24817000 Եվրո) ֆինանսավորումը պետք է կատարի SUNIR International FZE ընկերությունը:

Գլխավոր տնօրեն` Արամ Անանյան
Հեռ.720010

Լոռի 1 հողմաէլեկտրակայան

Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքի տարածքում` ծովի մակերեւույթից 2060մ բարձրության վրա արդեն գործում է Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի առաջին հողմաէլեկտրակայանը:

Հայաստանի հողմաէներգետիկ պոտենցիալն ուսումնասիրելու եւ էներգետիկ ոլորտի այս ճյուղը զարգացնելու գործնական քայլերը սկսվեցին դեռ տարիներ առաջ: 1998 թվականին Հայաստանի եւ Նիդեռլանդների կառավարությունների միջեւ ստորոգրված հուշագրի համաձայն սկսվեց հայ-հոլանդական հողմաէներգետիկ ծրագիրը: Հետագայում հողմաէներգետիկ ոլորտի ուսումնասիրությունները շարունակեց ԱՄՆ-ի` <Ազգային վերականգնվող էներգետիկայի լաբորատորիան> որը մշակեց Հայաստանի քամու քարտեզը: Այդ բոլոր ուումնասիրությունների նպատակն էր պարզել, թե արդյոք Հայաստանում կա հողմաէներգետիկ բավարար ներուժ, որը հնարավորություն կտա այն արդյունավետ օգտագործել էլեկտրական էներգիայի հուսալի արտադրության համար: Այդ ուսումնասիրություններն ու հատուկ չափումները, որոնք կատարվեցին Հանրապետության մի շարք մարզերում` Շիրակում, Սյունիքում եւ Գեղարքունիքում, ունեցան բավական հուսադրող արդունքներ, ինչը հնարավորություն տվեց Հայաստանում սկսել այլընտրանքային էներգետիկայի նոր ճյուղի` հողմաէներգետիկայի զարգացումը:

Հայաստանում հողմային էլեկտրաէներգիայի արտադրությունը զարգացնելու առաջին քայլերին աջակցեց Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հողմակայանի շինարարությունն իրականացվեց Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ 2003թ-ի հոկտեմբերի 8-ին ստորագրված փոխհամաձայնության հուշագրով, որի համաձայն Հայաստանին տրամադրվեց 2,5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Մեկ տարի անց երկու կառավարությունների միջեւ ստորագրված <Իրանի Իսլամական Հանրապետության զարգացման օգնություն Հայաստանի Հանրապետությանը> փոխըմբռնման հուշագրով ծրագրի համար լրացուցիչ տրամադրվեց եւս 1,0 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

ՀՀ էներգետիկայի նախարարության հրամանով հայկական կողմից ծրագրի կատարման վերահսկման լիազոր ներկայացուցիչ հաստատվեց <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ-ն :

Տրամադրված դրամաշնորհների հաշվին Պուշկինի լեռնանցքի տարածքում կառուցվեց 2,6 ՄՎտ հզորության ցանցային հողմաէլեկտրակայան, բաղկացած 4 հողմակայանքներից:

Հողմակայանները էլեկտրաէներգիա են արտադրում 3մ/վ-ից մինչեւ 25մ/վ քամու արագության դեպքում:

Յուրաքանչյուր հողմակայանք սարքավորված է 690Վ/10կՎ տրանսֆորմատորային ենթակայանով, որի միջոցով կայանը միացվում է 10կՎ լարման էլեկտրական գծին: Հողմակայանի մոնտաժային աշխատանքն ու շինարարությունը իրականացրել է իրանական <Սանիր> ընկերությունը:

Հողմակայանը ցանցին միացնելու նպատակով <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ-ի կողմից կառուցվել է <Հողմակայան-Տարոն 110/10 կՎ ենթակայան> 10 կՎ օդային գիծ` 8,3 կմ երկարությամբ:

Նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 5մլն. կՎտժ էլեկտրաէներգիա: Կայանի ծառայության ժամկետը հաշվարկված է առնվազն 20 տարի:

Հայաստանում հողմաէներգետիկան զարգացնելու նպատակով ստեղծվել օրենսդրական ու տնտեսական հատուկ դաշտ, որպեսզի ոլորտը գրավիչ լինի նաեւ մասնավոր ներդրողների համար: Օրինակ ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ սահմանված է հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը: Դրանից բացի, արտադրվող էլէներգիան առանց մրցակցության պարտադիր պետք է գնի բաշխիչ ցանցը:

Գլխավորտնօրենի `Արտակ Գրիգորի Հովակիմյան ժ/պ

Հասցե՝0084, ք.Երեւան,Անդրանիկիփող., 1շենք

Հեռ. +374 (10) 720-010

Կայք՝www.hven.am

Էլ. փոստ՝info@hven.am


AltStyle によって変換されたページ (->オリジナル) /