Դեպի վեր
30.04.2019

Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը եւ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը այցելել են ՀԱԷԿ

Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ):

Նրանք տեղում ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին եւ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին, ապա շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, եղել կենտրոնական ղեկավարման վահանակում:

Այնուհետեւ տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ:

Յուկիյա Ամանոյը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ իր ղեկավարած գործակալությունը պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:

Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին՝ տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար:


AltStyle によって変換されたページ (->オリジナル) /