2019թ. առաջին եռամսյակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 105 հեռախոսազանգ: Զանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչների ցուցմունքներին եւ ամսավճարներին, էլեկտրաէներգիայի անջատումներին եւ տատանումներին ու դրանց հետեւանքով սարքերի խափանումներին, ինչպես նաեւ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ու հաշվետվությունների ներկայացման, արեւային էլեկտրակայանների կառուցման կարգերին:
Հնչեցված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ «Թեժ գծով» ստացվել են նաեւ նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցեր, որոնք ուղղորդվել են համապատասխան լիազոր մարմիններ:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 67 գրավոր դիմում, այդ թվում՝ 29-ը բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: