ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին «Hydrodom» եւ «Industrial Motorpower Corporation» ընկերությունների ներկայացուցիչներ Անատոլի Մաթեւոսյանը, Շանթ Ղարիբյանը, Լեւոն Ղարիբյանը, Սերժ Ղարիբյանը եւ Հարի Նաջարյանը:
Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտը, իրականացված ծրագրերը: Այս համատեքստում սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արեւային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները:
Սփյուռքահայ գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները եւ դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը:
Գործարարները նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաեւ, որ համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի եւ երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները: