էներգետիկա - Համակարգի ընկերություններ - Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր
<էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2003թ. հոկտեմբերի 30-ին, որի որոշման 1 կետով հաստատվել է <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի կանոնադրությունը։
Ընկերության կանոնադրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին։
Ընկերության կանոնադրությունը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2003թ. նոյեմբերի 3-ին։
ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003թ. դեկտեմբերի 9-ի N87–Ա որոշմամբ <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա, որով Ընկերությանը բացառիկ իրավունք է վերապահվել զբաղվել գործունեության հետեւյալ հիմնական տեսակներով.
1. էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական եւ տնտեսական կարգավարում.
2. էլեկտրաէներգետիկական համակարգի (արտադրության, ներկրման, արտահանման եւ տարանցման) գործառույթների՝ ըստ կնքված պայմանագրերի համակարգային պլանավորում ու կոորդինացում.
3. էլեկտրաէներգետիկական համակարգում համաձայն լիցենզիայի պայմանների եւ Շուկայի կանոնների համակարգային նշանակության կառավարման եւ պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկում, դրանք էներգիայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց առաջադրում եւ դրանց (այդ սարքերի) աշխատանքի հսկում.
4. տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում.
Ընկերության կազմում գործում է <Էներգակապ> մասնաճյուղը, որը ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ եւ տեխնոլոգիական կապի, էներգահամակարգի դիսպետչերական եւ տեխնոլոգիական կապերի, հեռուստամեխանիկայի սարքավորումների շահագործումը եւ նորոգումը։
Ընկերությունը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում նաեւ էլեկտրաէներգիայի ներկրման եւ արտահանման ընթացքում:
Գլխավոր տնօրեն` Մնացական Անդրիասի Մնացականյան
Հասցե` ք.Երեւան Աբովյան 27
Հեռ.՝ +374 (10) 524-725
Ֆաքս՝ +374 (10) 547-317
Ներքին կապ՝ 28-51, 29-60
Կայք՝ www.energyoperator.am
էլ. փոստ՝ office@energyoperator.am