Փետրվարի 10-ից «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում իրենց պրակտիկան են անցկացնում Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանություն եւ միջմշակութային հաղորդակցության եւ Ռուսաց եւ օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի եւ մագիստրատուրայի ուսանողները։
Պրակտիկայի առաջին փուլում, գրասենյակում անցկացված դասընթացի ժամանակ, ուսանողները կգրանցվեն Վիքիպեդիայում, կծանոթանան Վիքիպեդիայի պատմությանը, նրա հինգ սյուներին, հիմնական կանոններին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ կսովորեն խմբագրել ու հոդվածներ ստեղծել Վիքիպեդիայում։
Փետրվարի 5-ից մարտի 21-ը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության եւ հասարակագիտության, Հայոց լեզվի եւ գրականության, Օտար լեզուների ամբիոնների ուսանողները սկսել են պրակտիկա Վիքիմեդիա Հայաստանում, որ ընթացքում կատարելու են թարգմանություններ Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն Վիքիպեդիաներից, ինչպես նաեւ ստեղծում եւ բարելավում են հոդվածներ՝ օգտվելով հայերեն տպագիր աղբյուրներից։
Նվիրաբերել
Մեր գործունեությունը հիմնված է նվիրաբերումների վրա։ Նվիրաբերելով Վիքիմեդիա Հայաստանին՝ Դուք նպաստում եք ազատ բովանդակության տարածմանը, հայերենի ու Հայաստանում կրթության զարգացմանը։
1. Ներբեռնեք դիմումի ձեւը
2. Լրացրեք եւ ստորագրեք
3. Առձեռն հանձնեք կազմակերպությունում, կամ ուղարկեք փոստային ծրարով, կամ տեսածրված տարբերակն ուղարկեք Խորհրդի board@wikimedia.am էլ. փոստի հասցեին:
Մեր տվյալները
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ Երեւան 0023, Արշակունյաց 4 (Մամուլի շենք, 4-րդ հարկ)